«ԼՂ անկայունությունը լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»
13/06/2013 13:03

«ԼՂ անկայունությունը լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ անկայունություն լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»,- իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Իրանի դեսպանը ադրբեջանական «ATV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն լինի: Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ անկայունություն լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»:

Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելել է. «Անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ լուծվի: Իրանը, հակամարտող կողմերի հետ ունենալով հարաբերություններ, ինչպես նաև` հաշվի առնելով միջնորդական առաքելություն իրականացնելու փորձը, պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»: 

«ԼՂ անկայունությունը լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»