9-ամյա երեխան հատել է Թուրքիայի սահմանը` խաղալիք միաեղջյուրի անձնագրով
13/06/2013 11:41

9-ամյա երեխան հատել է Թուրքիայի սահմանը` խաղալիք միաեղջյուրի անձնագրով

9-ամյա Էմիլի Հարիսը կարողացել է իր խաղալիքի անձնագրով մտել Անթալիա: Այս մասին հայտնում է Lifenews.ru: Նա շփոթմամբ ներկայացրել է այդ փաստաթղթերը և աշխատակիցը առանց տատանվելու դրել է երկիր մուտք գործելու կնիքը:

Նրա մայրը` 43-ամյա Նիկի Հարսիը պատմել է, որ ուշքի է եկել միայն այն ժամանակ, երբ անձնագիրը պայուսակ դնելիս է եղել: «Ես շատ վախեցել էի, մտածում էի, որ մեզ կարող են տուգանել: Ամենածիծաղելին այն է, որ ես նույնիսկ այդ խաղալիքը ինձ հետ չէի վերցրել»,-ասել է նա:

Ն. Հարիսը նաև նշել է, որ այս դեպքը խիստ անհանգստացրել է իրեն, քանի որ այդքան հեշտ է այդ երկիր երեխաներին տանելը:

 

 

9-ամյա երեխան հատել է Թուրքիայի սահմանը` խաղալիք միաեղջյուրի անձնագրով