«Չելսին» նոր առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»
13/06/2013 20:17

«Չելսին» նոր առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»

Լոնդոնյան «Չելսին» նոր առաջարկ է ներկայացրել «Նապոլիին», որով հարձակվող Էդինսոն Կավանիի համար արդեն առաջարկում է 50 մլն եվրո: Հիշեցնենք, որ վերջերս իտալական կողմը մերժել է անգլիացիների` 40 մլն եվրոյով Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկը` գումարած Ֆեռնանդո Տորրեսի գնման իրավունքը: «Նապոլին» գերադասում է դրամական փոխհատուցում ստանալ` այլ հարձակվողի գնելու համար:

«Չելսին» նոր առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»