Բեռնաթափում. Պատրաստեք ձեր օրգանիզմը առողջ ապրելակերպին
13/06/2013 20:28

Բեռնաթափում. Պատրաստեք ձեր օրգանիզմը առողջ ապրելակերպին

Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Սակայն պետք է հիշել՝ սխալ բեռնաթափումը ևս շատ վտանգավոր է, այնպես որ՝ մի քանի խորհուրդ օրգանիզիմի ճիշտ բեռնաթափման համար: 

Խորհուրդ առաջին. Ոչ մի տիպի ագրեսի՝ սեփական օրգանիզիմ նկատմամբ: Ցանկացած կտրուկ գործողություն՝ դիետա, բեռնաթափում, բացասական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա: Ամեն ինչ պետք է անել աստիճանաբար՝ սովորեցնելով օրգանիզմին նոր ապրելակերպին:

Եվ այսպես, աստիճանաբար սահմանափակեք աղի օգտագործումը: Փոխարինեք այն կանաչիով,  համեմունքներով կամ կիտրոնի հյութով: Դա կօգնի ազատվել ավելորդ հեղուկից:

Ավելացրեք քնի ժամանակը: Որքան քիչ եք քնում, այնքան շատ եք զգում սով, իսկ բեռնաթափման օրերին անհրաժեշտ է լիարժեք հանգստություն պահպանել՝ առանց մարմնամարզության, խնջույքների, ալկոհոլի ու ճարպոտ ընթրիքների: Ձեզ պետք է միայն առողջ քուն:

Խմեք առնվազն 2.5 լիտր ջուր: Դա օգնում է արագ նյութափոխանակությանը և հագեցվածության զգացողություն թողնում:

Ճաշեք միայն տանը կամ՝ տանը պատրաստված ուտեստներ: Միայն այսպես կարող եք հետևել, որ ձեր սնունդը առողջ է և օգտակար:

Բեռնաթափում. Պատրաստեք ձեր օրգանիզմը առողջ ապրելակերպին