Ֆուտբոլիստը փորձել է խաղադաշտից դուրս շպրտել փոքրիկ շնիկին (Տեսանյութ)
13/06/2013 20:37

Ֆուտբոլիստը փորձել է խաղադաշտից դուրս շպրտել փոքրիկ շնիկին (Տեսանյութ)

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ Սան-Խուան քաղաքի և «Բելիա Վեստա» թիմերի հանդիպման ժամանակ վեճ է ծագել: Պատճառը՝ խաղադաշտում հայտնված շունն էր: Այս մասին հայտնում է Daily news-ը:

Էնցո Հիմենես անունով մարզիկը թիմակիցներին և հանդիսականներին  ապշեցրել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքով:

Խաղադաշտում հայտնված փոքրիկ շնիկը գրավում է բոլորի ուշադրությունը: Խաղը ժամանակավորապես ընդհատվում է: Մինչ մոյւսները փորձում են դուրս հանել շնիկին մարզադաշտից, Հիմենեսը երկու ձեռքով բռնում է կենդանու վզից և փորձում դուրս շպրտել դաշտից, սակայն կենդանին հարվածում է խաղադաշտը պատնեշող ձողին ու ցած ընկնում: Տեսագրության մեջ երևում է, որ կենդանին լուրջ վնասվածքներ չի ստանում, կատարվածից անմիջապես հետո նա կրկին վազում է դաշում, սակայն միջադեպը վրդովեցնում է բոլորին:

Տրիբունաներից Հիմենեսի վրա դատարկ շշեր ու քարեր են նետում, իսկ դաշտում իսկական իրարանցում է սկսում: Միջադեպը վերածվում է քաշքշուկի, որին ստիպված են լինում միջամտել նաև իրավապահները:

 

Ֆուտբոլիստը փորձել է խաղադաշտից դուրս շպրտել փոքրիկ շնիկին (Տեսանյութ)