Գեզի հրապարակում հավաքվածներն ամենաշատը սիրում են Աթաթուրքին և Օջալանին
13/06/2013 18:48

Գեզի հրապարակում հավաքվածներն ամենաշատը սիրում են Աթաթուրքին և Օջալանին

Թուրքական «Վաթան» թերթը ներկայացնում է Գեզի զբոսայգու բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում անցկացված սոցհարցումների տվյալները: Սոցհարցումը իրականացրել է «Գենար» հետազոտական կենտրոնը:

1. Բացի ընտանիքի անդամներից և ընկերներից, ամենից շատ ու՞մ եք սիրում:

Աթաթուրք` 54.8%
Օջալան` 9.0 %
Դենիզ Գեզմիշ` 7.0%
Սըրը Սյուրեյա Օնդեր` 1.6 %
Այլք` 5.2%

2. Գեզի զբոսայգու համար բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառները.

բողոքի ակցիաներին աջակցելու համար` 46.4%
ազատության համար` 11.8 %
զբոսայգին չքանդելու, ծառերը չհատելու համար` 9.4 %
ժողովրդավարության համար` 4.8%
մարդու իրավունքների համար` 3.4 %
քրդերի անկախությունն ապահովելու համար` 2.8%
իշխանության համար` 2.8%
հեղաշրջման համար` 1.8%
ոստիկանության կիրառած ուժի պատճառով` 1.2
Այլ` 8.8%

3. Գեզի զբոսայգու դեպքերի հիմնական պաճառը ո՞րն է:

Էրդողանը` 58.0%
իշխանությունները` 13.7 %
ոստիկանության կիրառած ուժը` 8.2
ծառահատումը` 3.4
ազատությունների սահմանափակումը` 2.0%
այլ` 2.8 %

4. Բողոքի ակցիաների մասնակցելով` ի՞նչ գաղափարական ուղղվածություն ունեք:

քեմալականներ` 33.5 %
լիբերալներ` 19.0%
սոցիալիստներ` 12.4 %
սոցիալ-դեմոկրատներ` 8.9 %
դեմոկրատներ` 8.4 %
աշխարհիկության կողմնակիցներ` 6.1%
հեղափոխականներ` 3.3%
բնապահպաններ` 2.3%
հանրապետականներ` 1.5%
ազգայնականներ` 1.0%
այլք` 2.8

5. Վերջին ընտություններում ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկել:

«Ժողովրդահանրապետական»` 74.2%
«Խաղաղություն և ժողովրդավություն»` 15.8%
«Թուրքիայի կոմունիստական կուսակցություն»` 2.4 %
«Բանվորական կուսակցություն»` 2.1 %
«Արդարություն և զարգացում»` 1.2%
«Ազգայնական շարժում»` 1.2 %

6. Հաջորդ ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք:

«Ժողովրդահանրապետական»` 64.7%
«Ազգայնական շարժում»` 13.5%
«Թուրքիայի կոմունիստական կուսակցություն»` 2.6%
«Բանվորական կուսակցություն»`2.2%
անկախներ` 1.0%
չեմ մասնակցելու` 7.8%

7. Ո՞րն է Թուրքիայի ամենակարևոր խնդիրը:

ազատության բացակայությունը` 18.9
խտրականությունը, անարդարությունը` 16.3
կրթությունը` 13.3
գործազրկությունը` 11.0
տնտեսությունը` 10.2
Էրդողանը` 8.0
քրդական հարցը` 3.6
ժողովրդավությունը` 2.8
կանաչապատ տարածքների ոչնչացումը` 2.2
աղքատություն`2.2
այլ` 7.6 

Տվյալները ներկայացնում է ermenihaber.am կայքը:

Գեզի հրապարակում հավաքվածներն ամենաշատը սիրում են Աթաթուրքին և Օջալանին