.jpg)
Լոնդոնում Harlem Shake ակցիա՝ ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջև այսօր անցկացվելու է Harlem Shake ակցիա, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումն իրականացվելու է Article 19 և Index of Censorship կազմակերպությունների աջակցությամբ:
Մասնավորապես ակցիայի մասնակցիները պահանջելու են, որպեսզի ազատ արձակվեն ձերբակալված ավելի քան 80 քաղբանտարկյալները, ինչպես նաև՝ ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ երկրում մարդու իրավունքների խախտումները վերացնելու նպատակով: