.jpg)
Նյու Յորքի դպրոցում հանձնարարել են մահվանից առաջ նամակ գրել
Նյու Յորքի ամենահեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկում սկանդալ է հասունացել: Աշակերտների ծնողներին բարկացրել է անգլերենի ուսուցչուհու առաջադրանքը: 14 տարեկան աշակերտներին հանձնարարվել է «մահվանից առաջ նամակ գրել»:
Առաջադրանքի համար հիմք է հանդիսացել Սյու Մոնք Կիդի «Մեղուների գաղտնի կյանքը» գիրքը, որի հերոսներից մեկը՝ Մեյ Բոուտրայտը ինքնասպան է լինում: Աշակերտներն իրենց պետք է պատկերացներին հերոսի դերում ու մտածեին պատճառների մասին, որոնք կարող էին նրան ինքնասպանության դրդել:
«Մենք ապշած էինք: Տարօրինակ է խնդրել անչափահասներին նման շարադրություն գրել»,- The New York Post-ը մեջբերում է ծնողներից մեկի խոսքը:
«Մենք մեծ գումարներ ենք վճարում, որպեսզի մեր երեխաները սովորեն այս դպրոցում», - ավելացրել է երեխաներից մեկի հայրը: Աղբյուրի տվյալներով՝ մեկ տարվա ուսման վարձն այս դպրոցում արժե մոտ 41 հազար դոլար:
Դպրոցի տնօրենը հայտարարել է, որ ծնողներից բողոք չի ստացել: Հանձնարարություն տված ուսուցչուհին՝ Ջեսիկա Բարիշը, հրաժարվել է մեկնաբանություն տալ: