Պաշտոնական. Շուստերը գլխավորեց «Մալագան»
13/06/2013 19:36

Պաշտոնական. Շուստերը գլխավորեց «Մալագան»

Գերմանացի մասնագետ Բերնդ Շուստերը նշանակվել է «Մալագայի» գլխավոր մարզիչ` այս պաշտոնում փոխարինելով Մանուել Պելլեգրինիին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

2011 թ. մարտից, երբ «Բեշիկթաշը» պաշտոնանկ էր արել Շուստերին, վերջինս գործազուրկ էր: Նախորդ տարվա դեկտեմբերին »Շախտյորի», «Ռեալի» և «Խետաֆեի» նախկին մարզիչը կարող էր գլխավորել անգլիական «Վոլսբուրգը», սակայն վերջին վայրկյաններին գործարքը չէր կայացել:

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Շուստերը դարձել էր իսպանական լիգայի հաղթող և Սուպերգավաթակիր: Գերմանացի մասնագետն ինքն էր որոշել հեռանալ «Արքայական ակումբից»` պարտությունների շարքից հետո չդիմանալով երկրպագուների և հատկապես իսպանական մամուլի քննադատությանն ու ծաղրին:
 

Պաշտոնական. Շուստերը գլխավորեց «Մալագան»