.jpg)
Բարձրակրունկ կոշիկներ չի կարելի կրել ողջ օրվա ընթացքում
Բարձրակրունկ կոշիկներն, իհարկե, գեղեցիկ են, բայց հիշեք, դրանք չի կարելի կրել ողջ օրվա ընթացքում: Հետազոտողները պարզել են, որ կանանց 80 տոկոսը ոտքերի ցավ է ունենում բարձրակրունկ կոշիկներով քայլելուց արդեն 1 ժամ անց, իսկ յուրաքանչյուր հինգերորդ կինը՝ ընդամենը 10 րոպեից:
Հարցումները ցույց են տվել՝ տասը կնոջից ինը ունենում են նման խնդիր, իսկ 20 տոկոսն ամաչում է խոսել այդ մասին:
Բժիշկների պնդմամբ՝ նույնպիսի առողջական խնդիրներ կարող են առաջացնել ոչ միայն բարձրակրունկ, այլև մեծ կամ փոքր համարի կոշիկները:
Մասնագետները զգուշացնում են՝ եթե երկար ժամանակ կրեք ձեր ոտքով մեծ բարձրակրունկներ, կունենաք առողջական լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև ողնաշարի թեքություն: