ՄԱԿ. Սիրիայում պատերազմի ընթացքում հազարավոր երեխաներ են զոհվել
13/06/2013 11:55

ՄԱԿ. Սիրիայում պատերազմի ընթացքում հազարավոր երեխաներ են զոհվել

ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, Սիրիայում 2011թ.-ի մարտից ի վեր հազարավոր երեխաներ են զոհվել:

BBC-ի փոխանցմամբ, կառավարական ուժերը և ընդդիմությունը երեխաներին օգտագործում են որպես մահապարտներ, «կենդանի վահաններ»:

Բացի այդ, սիրիացի ապստամբները երեխաներին ստիպում են իրականացնել տարբեր աշխատանքներ, այդ թվում զինամթերքի տեղափոխություն:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական բանակը կտտանքների է ենթարկում ապստամբների հետ կապերի մեջ կասկածվող երեխաներին

ՄԱԿ. Սիրիայում պատերազմի ընթացքում հազարավոր երեխաներ են զոհվել