.jpg)
ՄԱԿ. Սիրիայում զոհերի թիվը հասել է 93.000-ի
Սիրիայում 2011 թվականի մարտից սկսված հակամարտության զոհերի թիվը հասել է 93.000-ի, սակայն պատերազմի բռնության զոհերի իրական թիվն ավելի մեծ է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Փաստաթղթւմ նշվում է, որ Սիրիայում զոհերի թիվն աճում է ամեն ամիս: Այսպես, եթե 2011 թվականի ամռանը հակամարտության զոհ էր գնացել միջինում 1000 մարդ, ապա անցյալ տարվա հուլիսից նրանց թիվն աճել է 5 անգամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերին գերազանցել է 6000-ը:
«Անցած տարվա հուլիսից զոհվել է 5000 մարդ, մինչդեռ Դամասկոսում և Հալեպում զոհերի թիվը սկսել է աճել նոյեմբերից»,-ասվում է Փիլայի հայտարարության մեջ:
Նշենք, որ այս վերջին ուսումնասիրությունները հիմնված են ութ աղբյուրների՝ այդ թվում՝ Սիրիայի կառավարության ու Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալների վրա, սակայն հաշվվել են միայն այն դեպքերը, երբ հայտնի են զոհի անունը, մահվան ժամանակն ու վայրը: