.jpg)
Ամերիկացին վերակենդանացման նպատակով բռնաբարել է անգիտակից աղջկան
ԱՄՆ-ի Սենթ-Ջորջ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա տղամարդու, որին մեղադրում են երիտասարդ հարևանուհուն բռնաբարելու մեջ:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ Ռոջեր Քելլին աշխատանքից վերադառնալիս շքամուտքում նկատել է անգիտակից վիճակում հայտնված 29-ամյա հարևանուհուն:
Քելլին հարևանուհուն տարել է իր տուն և սեռական բռնության դիմել:
Մեղադրյալը հայտարարել է, որ սեքսով է զբաղվել հարևանուհու հետ` նրան վերակենդանացնելու նպատակով:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ներս է մտել այն պահին, երբ Քելլին հարևանուհուն արհեստական շնչառություն է անում: