.jpg)
Պաշտոնական. Պելեգրինին` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Դեռևս այսօր առավոտյան իսպանական և բրիտանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ 50-ամյա մասնագետ Մանուել Պելեգրինին անգլիական «Մանչեսթեր Սիթին» կգլխավորի հուլիսի 1-ին, երբ կավարտվի «Մալագայի» հետ գործող պայմանագրի ժամկետը: Բայց թիմին պետք է պատրաստել նոր մրցաշրջանին, ուստի Պելեգրինիի նշանակման մասին «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է այսօր` ակումբի պաշտոնական կայքի միջոցով:
Նշվում է, որ մասնագետի հետ կնքվել է 3 տարվա համաձայնագիր: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու նման տաղանդավոր թիմի հետ: Ակումբում հստակ պատկերացում ունեն, թե ինչպես կարելի է հասնել հաջողության խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: «Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ ունի, որպեսզի շարունակի հաջող հանդես գալ»,- հայտարարել է Պելեգրինին: