Ապարան-Նիգավան ճանապարհին բեռնատար է շրջվել
14/06/2013 17:59

Ապարան-Նիգավան ճանապարհին բեռնատար է շրջվել

Այսօր՝ ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Գազ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և վարորդ Մ. Չոլոյանին ցուցաբերել առաջին բուժօգնություն: 

Ապարան-Նիգավան ճանապարհին բեռնատար է շրջվել