.jpg)
Էրդողանը համաձայնել է սառեցնել Գեզի այգու շինարարությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ բանակցություններից հետո համաձայնվել է սառեցնել Ստամբուլի Գեզի այգու շինարարությունը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ այդ հարցը որոշվելու է հանրաքվեի միջոցով:
Ցուցարարների և Էրդողանի հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ, իսկ ցուցարարներին ներկայացրել են «Թաքսիմի համերաշխության պլատֆորմի» անդամները:
Կառավարության մամուլի խոսնակ Հուսեյն Չելիկը նշել է, որ Ստամբուլի բնակչության շրջանում հանրաքվե է անցկացվելու, որպեսզի որոշվի, թե ինչ են ուզում Ստամբուլի բնակիչները:
Նշվում է, որ հանրաքվեի արդյունքները անմիջապես կյանքի են կոչվելու: