.jpg)
Հռոմի պապը բայքեր է դարձել (Տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկին նվիրել են երկու մոտոցիկլետ և բայքերական կաշվե բաճկոն: Նվերը կապված է հունիսի 14-ից 16-ը Հռոմում անցկացվող բայքերների համաշխարհային հավաքի հետ: Այս մասին գրում է ANSA-ն:
Բայքերների հավաքի գլխավոր միջոցառումը տեղի կունենա վաղը: Դրա ընթացքում նրանք մոտոցիկլետներով կկատարեն ցուցադրական հնարքներ ու կանցնեն նաև Վատիկանի տարածքով:
Կիրակի օրը բայքերները կհավաքվեն Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ էլ Հռոմի պապը աղոթք կկարդա ու կօրհնի նրանց: