Դատարանը մերժեց «Միլանոյի» համասեփականատիրոջ հայցը
14/06/2013 19:34

Դատարանը մերժեց «Միլանոյի» համասեփականատիրոջ հայցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը այսօր մերժել է «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից «Օլիմպ» կոոպերատիվի հայցադիմումը: Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ կայացվել է անօրինական վճիռ և իրենք պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում:

«Մենք գնալու ենք մինչև վերջ, անհրաժեշտության դեքպում` կգնանք մինչև ՄԻԵԴ»,- ասաց նա: 

Հայցվորի մյուս ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք ունեն փաստեր, որոնք վկայում են, որ դատավճիռը օրինական չի եղել:

«Մենք հույս ունեինք, որ կկայացվի արդար դատավճիռ, սակայն դա չեղավ»,- ասաց նա:

Հայցվորը պահանջում էր ՀՀ կառավարությունից և «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ից` հանուն հասարակության և պետության կարիքների օտարված գույքի փոխհատուցում: 

Ըստ հայցվոր կողմի` փոխհատուցման պայմանագրում հաշվի չեն առնվել շինության 2-րդ, 3-րդ, նկուղային հարկերը և հողատարածքը:

Նախորդող հրապարակում` «Միլանո»-ի սեփականատերը նոր հայցով կդիմի ԵԴ 

Դատարանը մերժեց «Միլանոյի» համասեփականատիրոջ հայցը