.jpg)
ՕԵԿ պատգամավոր. Ես որևէ բիզնես չունեմ, մի «բուտկա» էլ չունեմ
«Ես որևէ բիզնես չունեմ, մի «բուտկա» էլ չունեմ, դրա համար հանգիստ խոսում եմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Ես բավականին բարի մարդ եմ, եթե ալրաղացներ ունենայի, կամեցող մարդ եմ, ապա այդ հոդվածի պատվիրատուներին ավելցուկից թեփ կուղարկեի, բարեգործություն կանեի: Ինչ վերաբերում է էլիտար շենքերում տուն ունենալուն, ապա, իմ պատկերացումներով որոշ գաճաճների թվում է, որ «խրուշչովկան» էլիտար շենք է: Ես երկու բնակարան չունեմ Երևանում, դա սուտ է»,- ասաց պատգամավորը:
Նա մանրամասնեց, թե երկու տարի առաջ հիպոտեկային վարկով 64 քմ ընդհանուր տարածքով բնակարան է գնել. «Այդ շենքը կառուցվել է նախորդ դարի 50-ական թվականներին: Դա էլիտար շե՞նք է: Իսկ Գյումրիում ես ապրում եմ հայրական տանս»,-ասաց Հ. Մարգարյանը:
Նշենք, որ երեկ մամուլում հրապարոկում կար, ըստ որի, ՕԵԿ պատգամավորն ունի մի շարք բիզնեսներ, ալրաղացներ, և մի քանի բնակարան: