Իբրահիմովիչը վիրավորել է Ֆարերյան կղզիների հավաքականին
14/06/2013 19:05

Իբրահիմովիչը վիրավորել է Ֆարերյան կղզիների հավաքականին

Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին հայտնվել է սկանդալային իրադարձության կիզակետում և կրկին սեփական հիմարությունների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ն, աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ խաղում Զլատանը դարձել է ոչ միայն դուբլի հեղինակ, այլև ամբողջ հանդիպման ընթացքում վիրավորել է մրցակից թիմի ֆուտբոլիստներին` նրանց անվանելով «ձկնորսների հավաքածու», ովքեր ոչ մի կապ չեն կարող ունենալ ֆուտբոլի հետ:

«Այո, մենք զբաղվում ենք ձկնորսությամբ: Դա մեր երկրի մշակույթի մի մասն է, սակայն չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա դրանում:
Զլատանը լավ ֆուտբոլիստ է, բայց անհասկանալի է, թե ինչու է նա այդքան չար: Մենք մեր գործն ավարտում ենք ժամը 4-ին և միանգամից մեկնում ենք մարզումների: Խաղում ենք նվիրված և արդար ու երբեք չենք նվաստացնում ոչ մեկին, ինչպես նա արեց մեր հանդեպ: Չեմ կարող հասկանալ նրան»,- հայտարարել է Ֆարերյան կղզիների հավաքականի հարձակվող Սիմոն Սամուելսենը:
 

Իբրահիմովիչը վիրավորել է Ֆարերյան կղզիների հավաքականին