Իրանի հոգևոր առաջնորդ. Նույնիսկ զավակներս չգիտեն` իմ քվեն ում է պատկանում
14/06/2013 15:28

Իրանի հոգևոր առաջնորդ. Նույնիսկ զավակներս չգիտեն` իմ քվեն ում է պատկանում

«Նույնիսկ իմ զավակները չգիտեն, թե իմ քվեն ում է պատկանում»,- իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

ԻԻՀ հոգևոր առաջնորդը իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

Ալի Խամենեին հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի՝ քվեարկելով ամենահավատացյալ ու գործունյա թեկնածուի օգտին:

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ` նախագահի բոլոր 6 թեկնածուները ևս արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: 

Իրանի հոգևոր առաջնորդ. Նույնիսկ զավակներս չգիտեն` իմ քվեն ում է պատկանում