Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը կերկարաձգվի
14/06/2013 18:07

Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը կերկարաձգվի

Նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը անպայման կերկարաձգվի: Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը:

Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ ՆԳ նախարարը «Մասջեդ օլ-զադեի» ընտրական տեղամաս կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. «Մենք ողջ երկրում շուրջ 60 հազար ընտրատեղամաս ունենք: Հաշվի առնելով տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվությունը՝ քվերակության ժամկետը կերկարացվի»:

Շարունակելով թեման՝ Մոսթաֆա Նաջջարը նշել է. «Ընտրությունը իրավունք է, և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, որպեսզի մասնակցի ընտրությանը»:

«Ամերիկացիները հայտարարում են, որ Իրանի ընտրությունները ազատ չեն» դիտարկմանն ի պատասխան, նախարար Նաջջարը պատասխանել է. «Միացյալ Նահանգները Իրանի մեծ ժողովրդի կողքին շատ փոքր են: Թշնամիներն իրենց քարոզչությամբ ջանում են, որպեսզի Իրանի քաղաքացիներին հիասթափեցնեն»:

Նախորդող հրապարակում՝ Իրանի հոգևոր առաջնորդ. Նույնիսկ զավակներս չգիտեն` իմ քվեն ում է պատկանում

Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը կերկարաձգվի