Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
14/06/2013 10:55

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում նախագահական ընտրություններ են: Առավոտյան ժամը 7.30-ին բացվել են ընտրատեղամասերը, որոնք փակվելու են 17.30-ին:

RBC-ի փոխանցմամբ` Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու, իսկ ընտրություններում ֆավորիտներն են համարվում իրանական միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Բագեր Ղալիբաֆը և նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին:

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցում ընտրություններին, քանի որ նա արդեն 2 անգամ անընդմեջ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Նշվում է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 50 միլիոն մարդ, որոնցից 1.6 միլիոնը կընտրեն առաջին անգամ:

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին կոչ է արել բնակչությանը մասնակցել ընտրություններում:
 

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները