Իրանը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանը փակել է
14/06/2013 20:30

Իրանը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանը փակել է

«Իրանի Արևմտյան Ատրպատական, Քերմանշահ և Իլամ նահանգների սահմանները փակ են»,- իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Ալի Աբդոլլահին:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ բեռնատար և մարդատար մեքենաների մուտքը վերոնշյալ նահանգներ արգելվում է, սակայն, ուխտագնացները, որոնք նախօրոք դուրս են եկել երկրից, անարգել կարող եմ մուտք գործել:

Հիշեցնենք, որ ԻԻՀ ՆԳ նախարարի տեղակալը մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախագահական ընտրությունների օրերին ձեռնարկվելիք անվտանգության միջոցառումներին, տեղեկացրել էր, որ այդ օրերին հնարավոր է, որ երկրի սահմանները փակվեն:

Փոխնախարար Աբդոլլահին նշել էր, որ այդ մասին արտգործնախարարությանը նախօրոք կտեղեկացնեն, որպեսզի հարևան երկրների հետ ձեռնարկվելիք անրաժեշտ քայլերը կանոնակարգեն:

Նկատենք, որ վերոնշյալ նահանգները սահմանակցում են Թուրքիային և Իրաքին: 

Իրանը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանը փակել է