«Դեռևս վաղ է խոսել Բաշար Ասադի վարչակարգի հաղթանակի մասին»
14/06/2013 20:16

«Դեռևս վաղ է խոսել Բաշար Ասադի վարչակարգի հաղթանակի մասին»

Դեռևս վաղ է խոսել Բաշար Ասադի վարչակարգի հաղթանակի մասին: Ria.ru լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի ԱԳ փոխնախարար Զեև Էլկինը:

Վերջինիս խոսքով` չնայած Սիրիայի կառավարական զորքերի վերջին հաջողություններին`սիրական ճգնաժանի վերջնական հանգուցալուման մասին խոսելը դեռևս վաղ է:

«Վերջին շաբաթներին որոշակի դրական շարժ կա Ալ-Ասադի համար, և կանխատեսումները, որոնք հնչել են երկու ամիս առաջ, որ նա մոտ ժամանակներս 100 %-ով կկորցնի իրավիճակի վարահսկողությունը, անհիմն դուրս եկան: Սակայն սա ավելորդ անգամ ցույց է տալիս իրավիճակի շարժը: Ես համոզված չեմ, որ այսօր կարելի է միանշանակ կանխատեսել այս կամ այն կողմի հաղթանակը»,- ասել է Էլկինը:

Փոխնախարարի խոսքով՝ Իսրայելը «դրական արդյունքներ» է ակնկալում «Ժնև-2» խաղաղության համաժողովից, որի նախաձեռնողները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են:

«Որքանով մենք հասկանում ենք, այն բախվում է որոշակի դժվարությունների՝ ընդդիմության բազմաբնույթ լինելու պատճառով: Այդ պատճառով այստեղ դժվար է կանխատեսել, երբ կկայանա և ընդհանրապես կկայանա՞ արդյոք այդ համաժողովը, և ինչի կհանգեցնի դա»,- ասել է Էլկինը:

Վերջինս նշել է, որ Իսրայելը տվյալներ չունի Սիրիա նախատեսվող ներխուժման մասին՝ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը տապալելու նպատակով:

Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ ծայր առած ներքաղաքական ճգնաժամը վեր է ածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բողոքի ակցիաների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է ավելի քան 96000 մարդ:
 

«Դեռևս վաղ է խոսել Բաշար Ասադի վարչակարգի հաղթանակի մասին»