.jpg)
14/06/2013 20:49
Քեյթ Մոսը կլուսանկարվի Playboy-ի շապիկի համար
Քեյթ Մոսը պատրաստվում է լուսանկարվել Playboy-ի շապիկի համար: Բանն այն է, որ մոդելն արդեն հասցրել է զարդարել մի շարք ամսագրերի շապիկներ, բացի Playboy-ից:
Քեյթի այս որոշման մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա ոճաբաններից մեկը.
«Նկարահանումներն արդեն կայացել են»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Քեյթ Մոսը վերջերս նշել է իր մոդելային կարիերայի 25-ամյակը:

