.jpg)
Նեյմար. «Բալոտելլին իսկական տաղանդ է»
«Բարսելոնի» նորեկ Նեյմարը ցանկանում է հանդիպել Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» 22-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին և պարզապես ընկերանակ նրա հետ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Բալոտելլին հիանալի տղա և հիասքանչ ֆուտբոլիստ է: Ես մեծ հաճույքով դիտում եմ նրա մասնակցությամբ հանդիպումները` հեռուստատեսությամբ: Մարիոն իսկական տաղանդ, ով ունի բարձրակարգ ֆուտբոլիստին հատուկ որակներ:
Հուսով եմ, նրան կհանդիպեմ, քանզի ուզում եմ ընկերանալ Բալոտելլիի հետ: Մարիոյին ցանկանում եմ ամենամեծ հաջողությունները մարզական կարիերայում` բացառությամբ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հունիսի 22-ին կայանալիք Իտալիա-Բրազիլիա հանդիպումը»,- նշել է Նեյմարը: