Համանախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն կանեն
14/06/2013 20:41

Համանախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն կանեն

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հանդիպելու են Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-18-ին կայանալիք G-8-ի գագաթաժողովի շրջանակներում: Ria.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ նախագահները ծրագրել են գագաթաժողովի շրջանակներում կայանալիք բանակցությունների արդյունքներով ստորագրել երեք փաստաթուղթ:

Մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են տարածելու՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

«100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինն ու Օլանդը հայտարարություն են անելու Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- նշել է Յուրի Ուշակովը:

Նշենք, որ ստորագրվելիք մյուս երկու փաստաթղթերի վերաբերյալ Ուշակովը որևէ տեղեկատվություն չի հայտնել:
 

Համանախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն կանեն