Վերահսկիչ պալատի հաշվետվության  շարունակությունը` ԱԺ արտահերթ նիստում
14/06/2013 18:44

Վերահսկիչ պալատի հաշվետվության շարունակությունը` ԱԺ արտահերթ նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

1. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվություն»
232-29.03.2013-ՖՎ
(քննարկման շարունակություն):

2. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»,
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Պ-265, 2651-29.05.2013-ՊԻ
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
(երրորդ ընթերցում):

3. «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում):

4. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին»ե
Կ-276-06.06.2013-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
(երրորդ ընթերցում):
Արտահերթ նստաշրջանի շրջանակում կքննարկվեն այլ հարցեր ևս:
 

Վերահսկիչ պալատի հաշվետվության շարունակությունը` ԱԺ արտահերթ նիստում