.jpg)
ԱՄՀ-ն Պորտուգալիային 657.47 միլիոն եվրո վարկ կտա
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Պորտուգալիային 657.47 միլիոն եվրոյի վարկային տրանշի տրամադրումը: Այս մասին հաղորդում է itar-tass լրատվական գործակալությունը` հղում անելով հիմնադրամի կողմից տարածված հաղորդագրությանը:
Որոշումը կայացվել է Պորտուգալիայի հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կատարման յոթերորդ դիտարկման արդյունքների հիման վրա:
Հաշվի առնելով հատկացված միջոցները՝ ԱՄՀ-ն Լիսաբոնին արդեն հատկացրել է ընդհանուր առմամբ 22.56 միլիարդ եվրո՝ նախատեսված 27.51 միլիարդ եվրոյից:
Պորտուգալիայի հակաճգնաժամային օգնության փաթեթը նախատեսում է 78 միլիոն եվրո օգնություն, որը տրամադրվելու է երեք տարիների ընթացքում:
Գումարի գերակշիռ մասը տրամադրելու են Լիսաբոնի ԵՄ գործընկերները: