Սինյորինի. «Մեսսիին երկարատև հանգիստ է հարկավոր»
14/06/2013 19:54

Սինյորինի. «Մեսսիին երկարատև հանգիստ է հարկավոր»

Այսպես է մտածում ֆիզպատրաստականության մարզիչ Ֆերնանդո Սինյորինին, ով Լիոնել Մեսսիի հետ աշխատել է Արգենտինայի ազգային հավաքականում` աշխարհի 2010 թ. առաջնության ժամանակ: Տեղեկացնում է «Telam»-ը:

«Արգենտինայի ազգային հավաքականի կազմում և «Բարսելոնում» Մեսսին 1 տարվա ընթացքում մասնակցում է 100-ից ավելի հանիպումների, ուստի վտանգ կա, որ աշխարհի 2014 թ. առաջնությունում նա չի լինի լավագույն մարզավիճակում:

3 տարի շարունակ Մեսսին վնասվածք չէր ունեցել: Հետո նա ստացավ առաջին վնասվածքը` մրցաշրջանի ավարտին մոտ, սակայն գրեթե միանգամից վերադարձավ խաղադաշտ: Այնուհետև նա կրկին վնասվածք ստացավ, և հիմա խաղում է հավաքականում:

Մեսսիին շտապ հանգիստ է հարկավոր: Եվ այն էլ երկարատև: Արձակուրդ` կնոջ և տղայի հետ միասին: Անիրական է տարեկան խաղալ 100 խաղ և շարունակել մնալ լավ մարզավիճակում»,- նշել է Սինյորինին:
 

Սինյորինի. «Մեսսիին երկարատև հանգիստ է հարկավոր»