.jpg)
«ВКонтакте»-ն հեռացնում է կայքի երաժշտությունը
«ВКонтакте» սոցիալական ցանցը սկսել է դատարկել իր երաժշտական արխիվները: Սա, հավանաբար, արվում է հակածովահենային օրենքին ընդառաջ: Այս մասին գրում է ria.ru-ն:
Վերջին օրերին սոցիալական ցանցի օգտատերերը սիրելի երգի փոխարեն հաճախ են տեսնում հաղորդագրություն այն մասին, որ երգը հեռացվել է կայքից` հեղինակային իրավունքների խախտման պատճառով:
«Փաստացի այսօր Ռուսաստանում չկա հեղինակային իրավունքներն ավելի շատ խախտող կայք, քան այս սոցիալական ցանցն է»,- ասել է ՌԴ խորհրդարանում հակածովահենային օրինագծի հեղինակներից մեկը: