Դանի Ալվեշ. «Ես վստահ եմ, որ մեր մասին դեռ կխոսեն»
15/06/2013 17:00

Դանի Ալվեշ. «Ես վստահ եմ, որ մեր մասին դեռ կխոսեն»

«Բարսելոնի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք առաջին հանդիպման նախօրեին հայտարարել է, որ իր թիմն ամեն ինչ ունի` այդ մրցաշարում հաղթելու համար:

«Ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են հավաքական, լավագույններն են Բրազիլիայում: Ես վստահ եմ, որ մեր մասին դեռ կխոսեն: Պատրաստվում ենք մտնել եզրափակիչ` անկախ այն բանից, թե ով է մեր մրցակիցը: Մեզ չպետք է հուզի այն հարցը, թե ինչպես է խաղալու Իսպանիայի հավաքականը: Պետք է մտածենք միայն սեփական խաղի մասին: Նեյմարը, անկասկած, կարևոր դեր է կատարում հավաքականում: Նա ուրիշ է: Սակայն արդյունքի համար պատասխանատվությունը բոլորիս ուսերին է»,- ասել է Ալվեշը:

Դանի Ալվեշ. «Ես վստահ եմ, որ մեր մասին դեռ կխոսեն»