Քրեակատարողականի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել
15/06/2013 09:51

Քրեակատարողականի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել

«Առավոտի» տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ըստ թերթի տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը: Թերթի աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ: 

Քրեակատարողականի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել