.jpg)
Բժիշկները Բրազիլիայում ֆերմերի որովայնից սղոց են դուրս բերել
Բրազիլիայում 56-ամյա ֆերմեր Գրեգորի Ստեյնմեդկը աշխատանքի ընթացքում անզգուշաբար էլեկտրոնային սղոցը 10 սմ-ով մտցրել է որովայնը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆերմերը ծառ է կտրել: Միջադեպը տեղի է ունեցել Գրեգորիի կնոջ աչքի առջև, ով առաջին օգնություն է ցուցաբերել ամուսնուն և զանգահարել շտապօգնություն:
Բժիշկները դուրս են բերել սղոցը տղամարդու որովայնից: Բարեբախտաբար ներքին օրգանները չեն վնասվել: Նշվում է, որ բրազիլացին այս պահին իրեն լավ է զգում: