.jpg)
ԿԲ. Տրվել է 56.2 մլն ԱՄՆ դոլարի վարկ
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,545,440 ԱՄՆ դոլար 411.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,768,940 ԱՄՆ դոլար 412.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունիսի 3-9-ը իրականացվել է 14,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 411.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից: