Ամռանը պետք է ավելի ուշադիր լինել աչքերի նկատմամբ
15/06/2013 16:20

Ամռանը պետք է ավելի ուշադիր լինել աչքերի նկատմամբ

Ակնավիրաբույժները զգուշացնում են. ամառը շատ վտանգավոր ժամանկաշրջան է աչքերի առողջության համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են աչքերին նույնքան վնաս պատճառել, որքան և մաշկին: Այդ պատճառով ակնոցի ոսպնյակները պետք է պաշտպանեն վտանգավոր ճառագայթումից: Հակառակ դեպքում կարող է առաջանալ կատարակտ, ցանցաթաղանթի վնասվածք և այլ խնդիրներ:

Ամռանն ավելի նպատակահարմար կլինի օգտագործել այնպիսի ակնոց, որի շրջանակն ամբողջությամբ շրջապատում է ոսպնյակը: Դա թույլ կտա պաշտպանել աչքերը ոչ միայն արևից, այլև փոշուց: Առավել ուշադիր է պետք ընտրել ակնոցն այն դեպքում, երբ պատրաստվում եք զբաղվել ջրային սպորտաձևերով: Իմիջիայլոց, լողավազանում գերդասաելի է լողալ միայն ակնոցով, քանի որ տարվա այս եղանակին ջրի քլորացման մակարդակն ավելի բարձր է լինում: Դա կարող է բերել աչքի բորբոքմանը: Նույն պատճառով լողավազան այցելելուց հետո անհրաժեշտ է լվանալ աչքերը մաքուր ջրով:

Ամռանն օգտակար կլինեն խոնովացնող կաթիլները: Ալերգիա ունեցողների համար ավելի ծանր է: Նրանց վրա ազդում է և բարձր ջերմաստիճանը, և աղտոտման բարձր մակարդակը: Հետևաբար մեծանում է ակնային ալերգիայի զարգացման հավանականությունը, մանավանդ երեխաների մոտ: Լավ կլինի, եթե նրանք օրը երկու անգամ աչքերը լվանան սառը ջրով և խուսափեն փոշոտ վայրերում գտնվելուց:

Հաճախ ամռանը զարգանում է կոնյուկտիվիտ, որը բնորոշվում է աչքերի կարմրությամբ, լուսազգայունությամբ, արցունքարտադրությամբ, կոպերի ուռածությամբ, քորով: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի բարդացումներից խուսափելու, ինչպես նաև մյուսներին չվարակելու համար:

 

Ամռանը պետք է ավելի ուշադիր լինել աչքերի նկատմամբ