.jpg)
Նոյեմբերյանում վիրավորված զինվոր Հրաչ Սարգսյանը Կարմիր խաչ չի տեղափոխվել
Նոյեմբերյանի N զորամասում մայիսի 15-ին Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայող Հրաչ Սարգսյանը դեռևս չի տեղափոխվել Կարմիր խաչ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյան:
«Մեր կողմից փաստաթղթային բոլոր հարցերը լուծված են: Հիմա պարզապես սպասում ենք Կարմիր խաչի արձագանքին: Սպասողական վիճակ է»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետի խոսքով` Հրաչ Սարգսյանի վիճակն այս պահին գնահատվում է բավարար.
«Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նրա ձախ կողմը պարալիզացված է: Հիմա կպահանջվի երկարատև վերականգնողական աշխատանք և հույս ունեմ, որ վերականգնողական աշխատանքներից հետո տղայի առողջությունը հնարավորինս կվերականգնվի»,- ասաց փոխգնդապետն ու ավելացրեց, որ երկարատև ժամանակ ասելով պետք է հասկանալ ամիսներ:
Նախորդող հրապարակում՝ Լյուքսի հետ վիրավորված զինծառայողը այսօր հավանաբար կտեղափոխվի Կարմիր Խաչ