.jpg)
Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է բարեփոխիչ Ռոհանին
Իրանում կայացած նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթում է բարեփոխական շրջանակները ներկայացնող Հասան Ռոհանին:
Interfax գործակալության փոխանցմամբ, Իրանի ՆԳ նախարարը նշել է, որ 800.000 հաշվարկված քվեաթերթիկներից կեսը տրված է Ռոհանիի օգտին:
2-րդ տեղում է Թեհրանի քաղաքապետ, պահպանողական Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու և եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկ չհավաքի 50%-ից ավել ձայն, ապա հունիսի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը: