.jpg)
Իսկո. «Ես դեռ ոչինչ չեմ որոշել»
«Մալագայի» և Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոն նշել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել իր ապագայի մասին: Նրա խոսքերով` ինքը որոշում կկայացնի միայն «Եվրո-2013»-ից հետո:
«Ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել իմ ապագայի մասին,- Իսկոյի խոսքերը մեջբերել է AS-ը:- Նույնիսկ եթե ինչ-որ բան լիներ, ես չէի ասի այդ մասին: Իմ հետագա կարիերայի մասին որոշում կկայացնեմ միայն «Եվրո-2013»-ից հետո: Հպարտանում եմ, որ ինձնով հետաքրքրված է «Ռեալը»: Սակայն ինձ համար պարբերաբար խաղադաշտ մտնելը շատ կարևոր է»: