Դաունի համախտանիշ. Ինչպե՞ս դաստիարակել հատուկ երեխայի
15/06/2013 15:52

Դաունի համախտանիշ. Ինչպե՞ս դաստիարակել հատուկ երեխայի

Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այլ գենետիկ վիճակ, որի պատճառը լրացուցիչ քրոմոսոմի առկայությունն է: Այս պատճառով Դաունի համախտանիշով երեխաները համարվում են ոչ թե հիվանդ կամ հաշմանդամ, այլ զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդիկ:

Քրոմոսոմները ժառանգական տեղեկատվության կրիչներ են, որոնք կան մարդկային օրգանիզմի ցանկացած կորիզ պարունակող բջջի մեջ: Նորմալ մարդկային քրոմոսոմային ընտրանին բաղկացած է 23 զույգ քրոմոսոմներից: Զույգ քրոմոսոմներից մեկը ստացվում է մորից, մյուսը` հորից: Դաունի համախտանիշով մարդկանց քրոմոսոմների թիվը կազմում է 47, քանի որ 21-րդ զույգը ներկայացված է երեք քրոմոսոմով:

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունը կախված է մոր տարիքից: Մինչև 30 տարեկան մայրերի համար Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունը կազմում է 1/1500, մինչև 40 տարեկանը-1/350, 40 հետո-1/100, 49 հետո-1/12:

Դաունի համախտանիշի ախտորոշումը

Գոյություն ունեն թեստեր, որոնք թույլ են տալիս ախտորոշել Դաունի համախտանիշը հղիության արդեն 11-րդ շաբաթից:

Ինչպե՞ս դաստիարակել հատուկ երեխայի

Ամեն երեխա կարիք ունի սիրո և խնամքի, և Դաունի համախտանիշով ծնված երեխան բացառություն չի կազմում: Ծնողները և ընտանիքի մյուս անդամները պետք է արտահայտեն իրենց սերը երեխայի հանդեպ:

Ծնողները պետք է երեխաների մոտ զարգացնեն.

- մանր մոտորիկան,
- տակտիլ զգացողությունը զանազան նյութերի հաշվին, որոնցից պատրաստված են խաղալիքները,
- երաժշտական լսողությունն ու նկարելու ընդունակությունը:

 

Դաունի համախտանիշ. Ինչպե՞ս դաստիարակել հատուկ երեխայի