.jpg)
Քիմ Քարդաշյանը հեռու կպահի սեփական մորը ապագա երեխայից
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները փոձում է վերահսկել ընտանիքի անդամների յուրաքանչյուր քայլը: Մինչև վերջերս Քիմին դա դուր էր գալիս, սակայն այժմ, ինչպես ինքն է ասում, երբ պատրաստվում մայր դառնալ, Քիմը որոշել է դուրս գալ մոր խնամակալությունից դուրս գալ:
ՔԻմի խոսքերով՝ մարն իրեն և ընկերոջը՝ Քանյե Ուեստին համառորեն առաջարկում է փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո տեղափոխվել իր մոտ: Տատիկը խոստանում է օգնել ծնողներին՝ իր վրա վերցնել պարտականություների մի մասը: Երեխայի ծնողները հրաժարվում են ապագա տատիկի օգնությունից:
Մասնավորապես, Քարդաշյանը խոստովանել է, որ իրենք արդեն հյուրանոց են վարձել, որտեղ կանցկացնեն երեխայի կյանքի առաջին մի քանի օրերը, և որպեսզի Քրիս Ջեները չզզվեցնի, հյուրանոցի անունը գաղտնի է պահվում:
Նշենք, որ Ուեսթը վաճառել է իր տունն ու տեղափոխվել Քարդաշյանի մոտ: Փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ զույգը Բել-Էյրում նոր բնակարան է գնել, այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, և հավանական է, որ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը աշխատանքներն ավարտված չլինեն: Այդ պատճառով է, որ զույգը մի քանի օր կապրի հյուրանոցում՝ պապարացիներից ու հարազատներից հեռու: