Ր. Հովհաննիսյան. Եթե պարոն Լիսկան չնստի, ուրեմն նոր սպանություններ կլինեն
15/06/2013 15:17

Ր. Հովհաննիսյան. Եթե պարոն Լիսկան չնստի, ուրեմն նոր սպանություններ կլինեն

«Եթե Գորիսի արյունալի դեպքից հետո Լիսկան (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան) պատասխանատվություն չկրի, նոր սպանություններ տեղի կունենան»,- «Ժառանգություն» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անպատժելիությունը, շարունակեց խոսքը Հովհաննիսյանը, նոր հանցագործություններ է ծնում. «Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր ցանկացածը, և որն է օրենքի կիրառումը»:

Ր. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվությանը և իշխանությունների կողմից արված քննադատություններին. «Թող ոչ մեկ չզարմանա ՎՊ-ի թարմացվող զեկույցներից, բացահայտումներից, դրանք վաղուց են մեզ հայտնի: Նախագահականում պարոն Սարգսյանը, պարոն Աբրահամյանը, տեղական իշխանության ղեկավարները թող չնստեն այդտեղ և ժողովրդին հիմարի տեղ դնելով ասեն, թե մենք կլուծենք այդ մարդկանց հարցերը: Այդ թալաններին իրենք են մասնակցել»,- ասաց նա և ավելացրեց, որ այս իշխանություների օրոք այդ հարցը չի լուծվելու:

Հրապարակային պատժելը և մեկ-երկուսին բանտ նստեցնելը, Հովհաննիսյանի գնահատմամբ, հարցի լուծում չէ, «պատասխանատվություն պետք է կրեն ավելի վերևից»:

Համագումարի ընթացքում Ր. Հովհաննիսյանը թվարկեց մի շարք խնդիրներ ևս, որոնք առկա են երկրում` ազատամարտիկների խնդիր, զինվորների խոցելիություն, Արմավիրի կարկուտ, Պռոշյանի խնդիր, Փակ շուկա, «Նաիրիտի» աշխատողներ և այսպես շարունակ:

Ր. Հովհաննիսյան. Եթե պարոն Լիսկան չնստի, ուրեմն նոր սպանություններ կլինեն