Ուսուցիչը հարկադրել է աշակերտին սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ
15/06/2013 17:28

Ուսուցիչը հարկադրել է աշակերտին սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ

Հունիսի 10-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողների կողմից, Ծար գյուղի բնակիչ` 1972թ. ծնված Ս. Ս-ի դիմումիշուրջ կատարված ստուգումներից պարզվել է, որ 2011-2012 թթ. ուսումնական տարում, նույն գյուղի դպրոցի ուսուցիչ` 1986թ. ծնված Լ. Բ-և օգտագործելով իր աշակերտուհի` 1996թ. ծնված Ս. Ս-ի ուսուցիչ-աշակերտ կախվածության վիճակը պարբերաբար հարկադրել է նրան սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիկանության կայքը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 13-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. ապրիլ-մայիս ամիսներին, Ջրակուս գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Լ. Ն-ն, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Հ. Գ-ն սեռական հարաբերությունների մեջ են մտել ակնհայտ տասնվեց տարին չլրացած Մարիամաձոր գյուղի անչափահաս բնակչուհի, 1998թ. ծնված Գ. Մ-ի հետ: 

Ուսուցիչը հարկադրել է աշակերտին սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ