Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում (Տեսանյութ)
15/06/2013 23:32

Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում (Տեսանյութ)

Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքներ:

«Շիրակ կենտրոնի» տեղեկացմամաբ` նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Լուսինե Կուտսուզյանի ընտանիքը: Մանրամասները` տեսանյութում: 

Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում (Տեսանյութ)