Սարատովի «օրենքով գողը». Տենգիզ Օզմանով`Դատո Կուվալդա
15/06/2013 15:45

Սարատովի «օրենքով գողը». Տենգիզ Օզմանով`Դատո Կուվալդա

Ծնունդով Թբիլիսիից 47-ամյա Տենգիզ Օզմանովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Դատո Կուվալդա, առաջին անգամ ազատազրկվել է 1985թ.-ին` զինված հարձակման համար: Դատոն զինված հարձակման համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման և պատիժը կրել է Վրաստանում և Ռուսաստանում:

1992թ.-ին բանտից ազատ արձակվելուց հետո Տենգիզը տեղափոխվել է Էնգելս քաղաք, որտեղ վերահսկողություն էր իրականացնում ազգությամբ նույնպես եզդի «օրենքով գող» Խուդո Գասոյանը:

Սարատովի մարզում բնակվելու տարիներին Դատոն գրեթե ոչ մի խնդիր չի ունեցել օրենքի հետ, սակայն 2009թ.-ին Մերձմոսկվայում նրան ձերբակալում են թմրանյութեր պահելու համար: Օզմանովի դեմ այդ ժամանակ գործ չի հարուցվել և մի քանի ամիս անց գործը կարճվել է: Սակայն հաջորդ տարի Սարատովում Դատո Կուվալդան ձերբակալվել է իրավապահների կողմից զենք և զինամթերք անօրինական պահպանելու համար:

2011թ.-ին դատարանը «օրենքով գողին» դատապարտում է 1 տարի 2 ամիս ժամկետով, իսկ պատիժը Դատոն կրում է ընդհանուր ռեժիմի կալանավայրում:

 

 

Սարատովի «օրենքով գողը». Տենգիզ Օզմանով`Դատո Կուվալդա