.jpg)
Տ. Ուրիխանյան. ՀՀԿ-ն կարող էր կանխել այն, ինչ ներկայցրեց Վերահսկիչ պալատը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ԱԺ երրորդ նստաշրջանը, ինչպես նախորդները, պայքարի նստաշրջան էր` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով, թե ինչպիսին էր ԱԺ երրորդ նստաշրջանը, որն արդեն ավարտված է, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Դիտարկմանը, թե Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացմանը ՀՀԿ-ն ավելի ակտիվ էր, ավելի ընդդիմադիր կեցվածք որդեգրած, քան` ԲՀԿ-ն, Տ. Ուրիխանյանը չհամաձայնեց` նշելով, թե իրենց խմբակցությունից մի շարք պատգամավորների կողմից կոպիտ հարցադրումներ եղան:
Իսկ ՀՀԿ-ի պահվածքի վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորը ասաց. «Թող հանրությունը եզրակացություն անի, թե որտեղ կա պարզապես հռետորաբանություն և որտեղ` պահանջատիրություն: Միանշանակ է, որ քաղաքական մեծամասնությունը միշտ էլ կարող է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կանխվի հետևանքները, ինչի մասին խոսում էինք, ինչպես նաև` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկի մեղավորներին»:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում: