Ամերիկացի հարյուրավոր զինվորներ են տեղակայվել Սիրիա-Հորդանան սահմանին
15/06/2013 13:07

Ամերիկացի հարյուրավոր զինվորներ են տեղակայվել Սիրիա-Հորդանան սահմանին

Այս շաբաթ հարյուրավոր ամերիկացի ծովային հետևակներ են ուղարկվել Հորդանանի հյուսիս՝ Սիրիայի հետ սահմանային շրջան: Բրիտանական The Times պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն նման կերպ մտադիր է «Արևմուտքի համար ճանապարհ հարթել սիրիացի ապստամբներին զինելու համար»:

Ամերիկացի զինվորականների տեղակայումն իրականացվել է զորավարժությունների քողի տակ, որն այս շաբաթ անցկացնում են ԱՄՆ-ն և Հորդանանը, ընդ որում այս զորավարժությունների ավարտից հետո ծովային հետևակները այստեղ կմնան ևս մեկ ամիս:

Հիշեցենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդֆսը հայտարարել էր, որ Բարաք Օբամայի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի իշխանություները ընդդիմության նկատմամբ քիչ քանակությամբ քիմիական զենք են կիրառել: Դրա հետ կապված՝ Վաշինգտոնը որոշում է կայացրել վերանայել իր քաղաքականությունը և զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Քննարկվում է նաև Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցը: 

Ամերիկացի հարյուրավոր զինվորներ են տեղակայվել Սիրիա-Հորդանան սահմանին