Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով
15/06/2013 10:35

Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Այսօր օրվա ողջ ընթացքում սպասվում է արևային եղանակ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am-ից:

Միայն հյուսիս-արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, կարճատև անձրև ու ամպրոպ, առատ տեղումներ չեն սպասվում: Կարկուտի հավանականությունը փոքր է:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ: Ընդհանուր առմամբ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: 

Ժամը13.00-17.00 խորհուրդ էտրվում պատսպարվել արևից, կրել բաց գույնի բամբակե հագուստ և գլխարկ:
 

Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով