Արտակ Բուդաղյանին տեղեկացրել են եղբոր մահվան մասին
16/06/2013 14:06

Արտակ Բուդաղյանին տեղեկացրել են եղբոր մահվան մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նույն հոսպիտալի պալատ:

168.am-ը տեղեկացել է, որ երեկ երեկոյան հոսպիտալ են այցելել գնդապետի կրտսեր եղբայրն ու հայրը, որպեսզի նրան հայտնեն մյուս եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: Հոսպիտալի մոտ պարբերականի թղթակիցը հանդիպել է Բուդաղյանների հարազետներից մեկին, ով հաստատել է լուրը: Հարցին, թե ինչպես է արձագանքել Արտակը՝  իմանալով, որ եղբայրը սպանվել է, թերթի զրուցակիցը պատասխանել է, որ գնդապետը դեռ դեղերի ազդեցության տակ էր և դժվարությամբ էր արտահայտում էմոցիաները:

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Գորիսում՝ Սուրեն Խաատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Գորիսի քաղապետի նախկին թեկնածու, «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով հոսպիտալացվել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Արտակ Բուդաղյանին տեղեկացրել են եղբոր մահվան մասին